Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Հայաստանի համար երրորդ ճանապարհի մասին բոլոր խոսակցությունները պոպուլիզմի վրա են հիմնված

Հայաստանի համար երրորդ ճանապարհի մասին բոլոր  խոսակցությունները պոպուլիզմի վրա են հիմնված
09.06.2024 | 11:19

Իրականում ես շատ ուրախ կլինեի, եթե Հայաստանում գործեին ոչ թե քաղաքական կոնյուկտուրայի և հավանական ֆինանսական աջակցության վրա հիմնված ու իրենց որպես արևմտամետ կամ ռուսամետ, իսկ որ ավելի վատ է` հայակենտրոնի անվան տակ «-մետ» «վաճառող» ուժեր, այլ իրական` քաղաքակրթական ընտրությամբ արևմտամետ, ռուսամետ և հայաստանակենտրոն ուժեր, որոնք, իրենց քաղաքակրթական ընտրությամբ, իրապես կարող են Հայաստանի համար ճանապարհ նախանշել։

Ցավոք, այս երեքն էլ այսօր գոյություն չունեն, և ըստ էության Հայաստանի համար երրորդ ճանապարհի մասին բոլոր, բացառապես բոլոր խոսակցությունները պոպուլիզմի վրա են հիմնված՝ առանց երկրի իրական վիճակի ու հավանական հետևանքների խորքային պատկերացումների ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2778

Մեկնաբանություններ